Արոնյանն ու ևս 12 հայ շախմատիստ պայքարի մեջ են մտնում
26/12/2023 13:00
Նմանատիպ
Հայաստանի ներկայացուցիչներն այսօր կսկսեն պայքարը արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում, որը կազմակերպվել է Սամարղանդում։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն ու աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում