2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 44.7%-ով
27/12/2023 12:30
Նմանատիպ
2023թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 17,877.8 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 42.4%-ով: Այս մասին հայտնում է «Բիզնես 24»-ը՝ տեղեկանալով ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,985 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2023թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանն արտահանել է 6,946.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 10,931.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 44.7%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 41.0%։
Հետևեք մեզ նաև Telegram-ում