Իրաքում դաշինքի ռմբակոծությունից ԻՊ-ի 90 անդամներ են սպանվել և վիրավորվել
Նմանատիպ
Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ հոկտեմբերի 24-ին միջազգային դաշինքի ռմբակոծության հետևանքով Իրաքի Քիրքուք մարզում «Իսլամական պետության» 40 անդամներ են սպանվել, ևս 50 անդամներ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, աղբյուրը տեղեկացնում է, որ ռմբակոծությունը տևել է ամբողջ գիշեր: Ռումբերն ուղղվել են կազմակերպության 70 դիրքերի վրա: Ոչնչացվել են ծայրահեղականներին պատակնող 22 տրասպորտային միջոցներ:
Ֆրանսիան իր հերթին հարվածներ է ուղղել ԻՊ-ի դեմ: Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Պիեր դե Վիլյեն նշել է, որ սա ֆրանսիական օդային ուժերի լայնամասշտաբ ռազմական գործողությունն էր Իրաքում: Ֆրանսիական օդուժի ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող շենք, որը նախատեսված էր ռումբեր և այլ պայթուցիկ սարքավորումներ պատրաստելու համար:
ԱՄՆ-ը օգոստոսի 8-ից ռազմական գործողություններ է սկսել Իրաքում ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում