ԼՂ հիմնախնդրի կարգավորումը չպետք է դուրս գա ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի սկզբունքային մոտեցում ունի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ եւ դեմ է, որ հիմնախնդրի կարգավորումը դուրս բերվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: Նման հայտարարությամբ հոկտեմբերի 24-ին հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` լիտվացի գործընկերոջ հետ հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն է, որ ունի հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ: Ադրբեջանական կողմի փորձերը` տեղափոխել քննարկումը այլ ձեւաչափի հարթակ, հայտնի են, եւ ցույց են տալիս, որ Բաքուն փորձում է ձախողել բանակցային գործըթնացը: Ինքնանպատակ զեկույցների կազմումը, չեմ կարծում, որ կարող է նպաստավոր լինել բանակցային գործըթնացի առաջխաղացման համար. հակառակը` կրքեր կբորբոքի, մթնոլորտ կպղտորի: Ադրբեջանական կողմը շահագրգռված է, որ հունից հանի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,- շեշտեց Է դվարդ Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում