Իրանում կարմիր դրոշ է բարձրացվել

Իրանում կարմիր դրոշ է բարձրացվել

Իրանում կարմիր դրոշ է բարձրացվել շիաների համար սուրբ համարվող Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Այն հայտնվել է մզկիթի գմբեթին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, նույն դրոշը բարձրացվել էր նաև 2020 թվականին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։

Շիա ավանդույթի համաձայն կարմիր դրոշները խորհրդանշում են և՛ անարդարացիորեն թափված արյունը, և՛ սպանվածի համար վրեժ լուծելու կոչը։

Չորեքշաբթի Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում Սուլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի կապակցությամբ սգո երթի ժամանակ պայթյուններ են որոտացել: Irna գործակալության տվյալներով՝ զոհվել է 89 մարդ, որոնցից 12-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են, ընդհանուր առմամբ՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է 284 մարդ:

Ինչպես հայտարարել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Սեյեդ Մաջիդ Միրահմադին, պայթյուններն իրականացրել են մահապարտները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում