Թուրքիան մասնակցում է սպառազինությունների մրցավազքին․ Էրդողան
Նմանատիպ
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո աշխարհում սկսվեցին հիմնարար փոփոխություններ, որոնք հանգեցրին սպառազինությունների մրցավազքի: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ազգային հետախուզական կազմակերպության ստեղծման 97-ամյակին։
«Ռուս-ուկրաինական պատերազմից հետո աշխարհում քարերը տեղաշարժվել են։ Անվտանգության հայեցակարգերում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել։ Այն երկրները, որոնք դեռևս 5-10 տարի առաջ պաշտպանական բյուջեն որպես բեռ էին դիտարկում, մտել են սպառազինությունների մրցավազքի մեջ։ Թուրքիան այն երկրներից է, որը շատ վաղ է սկսել ներդրումներ կատարել պաշտպանական ռազմավարության մեջ։ Մեր երկրի գրանցած հաջողություններից ոչ մեկը պատահականություն չէ», – հայտարարել Է Էրդողանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում