Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է պատմական նվազագույնի

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է պատմական նվազագույնի

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է պատմական նվազագույնի։ Համաձայն առցանց առևտրի տվյալների՝ լիրայի փոխարժեքն իջել է ավելի քան 30 միավոր ԱՄՆ արժույթի նկատմամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հինգշաբթի բորսայում առևտուրը սկսվել է մեկ դոլարի դիմաց 29,95 լիրայով և այժմ հասել է 30,004-ի: Այս ցուցանիշը վերջնական չէ, քանի որ առևտրի ավարտին դեռ մոտ վեց ժամ կա։ Հնարավոր է, որ առևտրային օրվա վերջում լիրան կրկին ամրապնդվի մեկ դոլարի դիմաց 30 լիրա մակարդակից ցածր, սակայն տեղացի փորձագետները հստակ կանխատեսումներ չեն տալիս։

Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր չէ կոշտ ազդել արժույթի առևտրի վրա և խոշոր ինտերվենցիաներ իրականացնել ազգային արժույթի փոխարժեքի անկման դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում