ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
12/01/2024 15:30
Նմանատիպ
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է ռուսական պետական «224-րդ թռիչքային ջոկատ» ավիաընկերության տնօրեն Վլադիմիր Միխեյչիկին։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության համապատասխան փաստաթղթերում։
Բացի Միխեյչիկից, Ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված երկու իրավաբանական անձանց, ինչպես նաև ռուսական ռազմատրանսպորտային ավիացիային ծառայող երեք ինքնաթիռների նկատմամբ։
Պատժամիջոցները ներառում են նաև Աստրախանի մարզում գտնվող Աշուլուկ և Վլադիմիրովկա փորձադաշտերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում