2024թ․-ից դեղերը կտրամադրվեն անձնագրով

2024թ․-ից դեղերը կտրամադրվեն անձնագրով

Քաղաքացին 2024 թվականի կեսերից պետք է անձնագրով մոտենա դեղատուն` էլեկտրոնային դեղատոմսով դուրսգրված դեղ գնելու համար։ Այս մասին ամփոփոիչ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

2023 թվականին միայն պետական կենտրոնացված գնումներով դեղերն են ամբողջությամբ անցել էլեկտրոնային դեղատոմսերի, այս տարի գործընթացը կշարունակվի, և տարվա ընթացքում ընդհանրապես թղթային դեղատոմսեր այլևս չեն լինի:

«Դեղատները միացած են համակարգին: Բժիշկը էլեկտրոնային ձևաչափով դուրս է գրում դեղատոմս, քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով գնում է դեղատուն։ Անձը ներկայացնում է անձնագիրը, ապա դեղատունը հասանելիություն է ստանում էլեկտրոնային դեղատոմսին և բաց է թողնում դեղը: Այստեղ քաղաքացու հավելյալ գործողությունների կարիք չկա»,– ասել է Ավանեսյանը:

Ներկայում փորձնական ձևով դուրս են գրվում այդ էլեկտրոնային դեղատոմսերը: Առողջապահության նախարարն ընդգծել է` մի քանի ամսվա ընթացքում` վստահ լինելով, որ գործընթացը հստակ աշխատում է, տարվա կեսից ՀՀ առողջապահական համակարգը կանցնի լրիվ էլեկտրոնային դեղատոմսերի։

Ճշտող հարցին` արդյոք խոսքը բոլոր դեղերին է վերաբերում, Ավանեսյանը նշել է` իր ասածը դեղատոմսով դուրս գրվող դեղերի մասին է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում