Ուկրաինան և Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է «European Truth» հրատարակությունը, որի թղթակիցը ներկա է եղել ստորագրման արարողությանը։ Այժմ Սունակը այցով Կիևում է։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «Մեծ Բրիտանիայի պարտավորություններն այս փաստաթղթով ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին»։
Սունակը նաև հայտարարել է Կիևին 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ ռազմական օգնության փաթեթի մասին, ինչը 200 միլիոն ֆունտով ավելի է, քան նախորդ երկու տարիներին:
Զելենսկին, իր հերթին, հավելել է, որ Լոնդոնը խոստանում է շարունակել օգնությունն առաջիկա տարիներին։
«Մեծ Բրիտանիան երաշխավորում է 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ այս տարվա համար, և այդ օգնությունը կշարունակվի նաև հաջորդ տարիներին: Գործողության ժամկետը 10 տարի է»,-
Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերում European Pravda-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում