Սպիտակ տունը չի բացառում, որ Եմենում կշարունակվեն ռազմական գործողությունները

Սպիտակ տունը չի բացառում, որ Եմենում կշարունակվեն ռազմական գործողությունները

ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Եմենում հութիների ռադարային կայանին: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը:

«Հունվարի 13-ին, տեղի ժամանակով ժամը 3:45-ին, ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Եմենում հութիների ռադարային կայանին», – նշել են գերատեսչությունից։

Հարվածը հասցվել է ամերիկյան ականակրի վրայից արձակված «Տոմահավկ» հրթիռով։

Լրավտամիջոցը հիշեցնում է, որ 2023 թվականի նոյեմբերի կեսերին Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շիական ռազմականացված շարժումը, ի նշան Գազայի հատվածում պաղեստինցիների աջակցության, սպառնացել էր հարձակվել Կարմիր ծովում Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա և կոչ էր արել մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը:

Այնուհետև Եմենի շարժման մարտիկները հարձակվել են մի քանի նավերի վրա, որից հետո որոշ բեռնափոխադրող ընկերություններ որոշել են դադարեցնել Սուեզի ջրանցքով փոխադրումները, իսկ BP և Equinor էներգետիկ ձեռնարկությունները դադարեցրել են նավթամթերքների տանկերային փոխադրումները Կարմիր ծովով:

ԱՄՆ-ը և ևս 10 երկրներ հայտարարել էին Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության համատեղ գործողության մասին: Ի պատասխան այդ հայտարարության, «Անսար Ալլա» շարժումը սպառնացել էր, որ իրենց իրավունք են վերապահում հարձակվել այդ կոալիցիայի անդամ երկրների նավերի վրա։ Կարմիր ծովում արդեն մի քանի բախումներ են տեղի ունեցել հուսիթների և ամերիկյան զինվորականների միջև։

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան գործողություն են սկսել «Անսար Ալլա» շարժման դեմ՝ ավիահարվածներ հասցնելով Եմենի չորս նահանգների օբյեկտներին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այն անվանել է որպես պատասխան նավարկության ազատության սպառնալիքին՝ չբացառելով ռազմական գործողությունների շարունակումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում