Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցել է թուրք գործընկերոջը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցել է թուրք գործընկերոջը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։

«Խորապես վշտացրեց այն լուրը, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ են սպանվել և վիրավորվել «Փենչե-Քիլիթ» հակաահաբեկչական գործողության շրջանակում հարձակման հետևանքով։ Ձեր վիշտը մեր վիշտն է: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր տեսակի դրսևորումները։

Ահաբեկչության դեմ պայքարում մենք միշտ ձեր կողքին ենք և աջակցում ենք Թուրքիայի եղբայրական զինված ուժերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում