ՀՀ ԱԽ քարտուղարը Դավոսում հանդիպել է Ջեյմս Օ’Բրայենի հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը Դավոսում հանդիպել է Ջեյմս Օ’Բրայենի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ, որի հետ հայ–ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր էր քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Գրիգորյանն Օ’Բրայենի հետ զրուցել է հունվարի 14-ին` Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպման շրջանակում:

«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր:

Հիշեցնենք, որ հունվարի 15-19-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվում է նաև Համաշխարհային տնտեսական համաժողովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում