Սպիտակ տունը հայտարարել է, որ անհրաժեշտ է նվազեցնել Գազայում մարտերի ինտենսիվությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ անհրաժեշտ է նվազեցնել Գազայում մարտերի ինտենսիվությունը

Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելը նվազեցնի ռազմական գործողությունների ինտենսիվությունը Գազայի հատվածում, և ԱՄՆ-ը դա քննարկում է հրեական պետության իշխանությունների հետ։

Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոր է վերադարձել տարածաշրջանից, մենք ակտիվորեն քննարկում ենք անցումը առավել պակաս ինտենսիվությամբ գործողությունների։ Կարծում ենք, որ այժմ հարմար պահ է ստեղծված նման անցման համար, և եկել է այդ ժամանակը»- ասել է Քիրբին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում