Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի վերաբերյալ բանաձև

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի վերաբերյալ բանաձև

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և ագրեսիայի ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ կանխող բանաձևի նախագիծ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքը։

Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ և պահանջում է հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում