ՌԴ ԿԲ-ում նշել են SWIFT-ի ռուսական անալոգին միացած երկրների թիվը

ՌԴ ԿԲ-ում նշել են SWIFT-ի ռուսական անալոգին միացած երկրների թիվը

Արդեն 20 երկրներ միացել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին։ Այս մասին «Ռուսաստան» միջազգային ցուցահանդես-ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ  Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահ Վլադիմիր Չիստյուխինը։

«Այժմ ունենք Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգ, որում այս պահի դրությամբ գրանցված է 557 բանկ և ընկերություն, որոնցից 159-ը ոչ ռեզիդենտ են 20 երկրից», – ասել է նա:

Դեկտեմբերի սկզբին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ համակարգն ունի 150 ընկերություն ոչ ռեզիդենտ 16 երկրներից, մինչդեռ մեկ տարի առաջ նրանք 100-ից մի փոքր ավելի էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում