Եվրոպան պետք է անկախ լինի ԱՄՆ-ից․ Մակրոն

Եվրոպան պետք է անկախ լինի ԱՄՆ-ից․ Մակրոն

Եվրոպան պետք է ավելի անկախ լինի ԱՄՆ-ից որոշումներ կայացնելու հարցում: Այս մասին հունվարի 16-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ինչպես պարզաբանել է Ֆրանսիայի առաջնորդը, ներկայիս աշխարհքաղաքական իրավիճակում, որում լարվածություն կա ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, Եվրոպան պետք է ամրապնդի իր ինքնիշխանությունը, որպեսզի ներքաշված չլինի այդ երկու երկրների տարաձայնությունների մեջ:

«Պետք է լինի ավելի ինքնիշխան Եվրոպա, որն ունի դաշնակից՝ ԱՄՆ, բայց որը չպետք է կախված լինի նրանից։ Մենք պետք է դառնանք կայունության երրորդ բևեռ»,-նշել է նա։

Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն իր գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ գալիք 2024 թվականը խիստ կարևոր նշանակություն կունենա Եվրոպայի համար, հատկապես ԱՄՆ ընտրությունների համատեքստում, քանի որ նրանք կպահանջեն վերլուծել իրադրությունը՝ կախված արդյունքներից:

Հունվարի 10-ին The New York Times թերթը գրել էր, որ եվրոպական երկրների միջև աճում է անջատողականությունը, որն առաջացել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրվող աջակցությունը լրացնելու փորձերի պատճառով: Հոդվածում նշվում էր, որ եվրոպական առաջնորդները բախվում են ֆինանսավորման հարցերում պառակտման հեռանկարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում