Արևմուտքը հրապարակայնորեն հայտարարում է Ռուսաստանին Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին. Լավրով
Նմանատիպ
Այն, որ Արևմուտքը հրապարակայնորեն հայտարարում է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին, հայտնի է բոլորին. մենք այս առնչությամբ Երևանից որևէ առարկություն չենք լսել. այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք առաջարկեցինք, ի դեպ, ավելի ակտիվորեն զարգացնել հարավկովկասյան երեք երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի և նրանց երեք ամենամոտ խոշոր հարևանի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության մեխանիզմը։ Կայացել են մի քանի հանդիպումներ, մասնակցել են Հայաստանի ներկայացուցիչները։ Ինձ թվում է, որ ժամանակի ընթացքում այս կոնկրետ ձևաչափը հեռանկարային կլինի, քանի որ այն կախված չէ որևէ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակից և զերծ է հեգեմոնիայի պահպանման աշխարհաքաղաքական խաղից, որը Վաշինգտոնն այժմ զարգացնում է Բրյուսելի իր գործընկերների հետ»,- ասել է Լավրովը։
Նա շեշտել է, որ Ռուսաստանը շատ ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ և վստահ է, որ պատմությունն ամեն բան իր տեղը կդնի, սակայն միայնակ հնարավոր է չէ առկա բոլոր խնդիրները լուծել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում