Ֆրանսիան Իսրայելին հրադադարի կոչ է անում

Ֆրանսիան Իսրայելին հրադադարի կոչ է անում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ավելի քան երկու ժամ ելույթ է ունեցել ԶԼՄ-ների 300 ներկայացուցիչների առջև: Սա 2017 թվականին նրա իշխանության գալուց ի վեր այս կարգի երկրորդ միջոցառումն էր, որին ներկա էին նաև կառավարության անդամները: Այս մասին հայտնում է EADaily.com-ը։

Չնայած այս արտահերթ ասուլիսի նպատակն էր ուրվագծել այն քաղաքականությունը, որով նա առաջնորդվելու է Ելիսեյան պալատում մնացած երեք տարիների ընթացքում, այնուամենայնիվ Մակրոնը վերջին քառորդ ժամը նվիրել է արտաքին քաղաքականությանը, մասնավորապես խոսելով Ուկրաինայում, Գազայում ընթացող պատերազմներին, ինչպես նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկի սպառնալիքին և Կարմիր ծովում տեղի ունեցող գործընթացներին։

Էմանուել Մակրոնն առիթն օգտագործել է մի շարք ուղերձներ հղելու համար, որոնցից առաջինը հասցեագրված է եղել Իսրայելի կառավարությանը և կոնկրետ վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որի հետ, Ինչպես հաստատել Է Ֆրանսիայի ղեկավարը, նա շփվում է ամեն շաբաթ:

Մակրոնն ընդգծել է, որ «բոլոր կյանքերը հավասար են» և որ ինքը «վրդովված է» կատարվածից: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ զոհերի մեծ թիվը «ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակման արդյունք է»:

Այնուամենայնիվ Ֆրանսիայի նախագահը Իսրայելին կոչ է արել հաստատել հրադադար, քանի որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվում են մեծ թվով անմեղ մարդիկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում