ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին
Նմանատիպ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«ՀՀ նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կարևորվել են նաև հայ–արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը:
Նախագահը հանդիպել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն, տևական խաղաղության հաստատման շուրջ ՀՀ սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:
ՄԱԿ Գլխավոր քարտուղարն իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում