Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության էստակադայի երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Բարեկամության էստակադայի երթևեկությունը

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են նաև, որ հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան փողոցի երթևեկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում