Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև երկկողմ շփումներով․ Տոյվո Կլաար
20/01/2024 16:00
Նմանատիպ
Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտել է երկօրյա այցը Հայաստան:
«Ավարտվեց երկու օրվա լավ հանդիպումները Հայաստանում։ Ընդգծվել է համապարփակ խաղաղ կարգավորման շարունակական աջակցության կարևորությունը։
Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև էական երկկողմ շփումներով, և անհամբերությամբ սպասում եմ ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը», – ասվում է Կլաարի հրապարակման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում