Չեմ կարող պատկերացնել, որ այս անգամ կքվեարկեմ Բայդենի օգտին. Մասկ
22/01/2024 09:53
Նմանատիպ
Ամերիկացի գործարար, Tesla, SpaceX ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը չի պաշտպանում ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենի թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Նա իր դիրքորոշումը հայտնել է X սոցիալական ցանցում՝ հրաժարվելով քվեարկել Բայդենի օգտին։
«Ես չեմ կարող պատկերացնել, որ այս անգամ կքվեարկեմ Բայդենի օգտին», – գրել է միլիարդատերը:
Այսպես, նա մեկնաբանել է 2020 թվականին CNBC-ին տված իր հարցազրույցը, որում խոստովանել էր, որ նախորդ ընտրություններում աջակցել էր ամերիկացի ներկայիս առաջնորդին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում