Միլիարդատեր Բեզոսի հին տունը, որտեղ նա հիմնադրել է Amazon-ը, վաճառվում է 2,28 մլն դոլարով

Միլիարդատեր Բեզոսի հին տունը, որտեղ նա հիմնադրել է Amazon-ը, վաճառվում է 2,28 մլն դոլարով

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հին տունը, որտեղ նա հիմնադրել է այժմ 1,61 տրիլիոն դոլար արժողությամբ Amazon ընկերությունը, վաճառվում է 2,28 միլիոն դոլարով: Այն ներառում է ավտոտնակը, որտեղից սկսվել է Amazon-ի հիմնադրման հաջողակ պատմությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը Վաշինգտոն լճի մոտ գտնվող Bellevue տան մասին է:

Բեզոսն իր բիզնեսի սկիզբը դրել է ավտոտնակում 1994 թվականին, և միայն դրանից հետո է ընկերությունը փոքր գրասենյակ տեղափոխել:


Նշվում է, որ ապագա միլիարդատերը մոտ 30 տարեկանում վարձել է այս տունը, որն այն ժամանակ արժեր 135,000 դոլար, և ապրում էր այնտեղ իր այն ժամանակվա կնոջ՝ Մաքքենզի Սքոթի հետ:

Տունը վերջին անգամ վաճառքի էր հանվել  2018-ին՝ 1,5 մլն դոլարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում