Լավրովն ու Գուտերեշը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Նմանատիպ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննարկել են Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը, կարևորել կազմակերպության դերի ամրապնդումը գլոբալ քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով նրա անդամ պետությունների կարծիքների ամենալայն շրջանակը: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
Միաժամանակ նշվում է, որ Լավրով ու Գուտերեշ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում։
«Տեղի է ունեցել առարկայական քննարկում Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցության տարբեր ոլորտների, ինչպես նաև միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Երկուստեք կարևորվել է գլոբալ քաղաքականության մեջ ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի հետագա ամրապնդումը՝ հաշվի առնելով նրա անդամ պետությունների կարծիքների ամենալայն շրջանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լավրովը հանդիպման ժամանակ հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի քարտուղարության բոլոր աշխատակիցների կողմից կանոնադրության համաձայն անկողմնակալության և հավասար սկզբունքների պահպանման պահանջը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում