Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «անհապաղ» հաստատել Թուրքիային F-16-ների վաճառքը. Reuters
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի նամակ է հղել Կոնգրեսի առանցքային կոմիտեների ղեկավարներին՝ տեղեկացնելով իր մտադրության մասին սկսելու Թուրքիային Lockheed Martin-ի F-16 կործանիչների վաճառքի պաշտոնական ծանուցման գործընթացը, հենց որ Անկարան ավարտի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացման գործընթացը: Այս մասին գրում է Reuters-ը:
Սենատի արտաքին հարաբերությունների և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների բարձրաստիճան հանրապետական և դեմոկրատ անդամներին ուղղված նամակում Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «առանց հապաղելու» հաստատել վաճառքը, ասել է ամերիկացի պաշտոնյան:
Նամակին ծանոթ չորս աղբյուր Reuters-ին հայտնել են, որ Սպիտակ տունը նամակ է ուղարկել Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով հաստատել Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 ինքնաթիռների և արդիականացման սարքավորումների վաճառքը:|
Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը՝ 20 ամիս ձգելուց հետո վերացնելով արևմտյան ռազմական դաշինքի ընդլայնման հիմնական խոչընդոտը։
Թուրքիայի կողմից վավերացման հաստատման ձգձգումը մեծ խոչընդոտ էր կործանիչների գործարքի համար Կոնգրեսի հավանությունը ստանալու համար: Օրենսդիրներն ասել էին, որ սպասում են Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատմանը, այդ թվում՝ նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրությանը, նախքան կորոշեն՝ հավանություն տալ վաճառքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում