Անշարժ գույքի գործարքների նվազում կա Երևանում

Անշարժ գույքի գործարքների նվազում կա Երևանում

Նախնական տվյալներով ամբողջ հանրապետության տարածքում ունենք գործարքների թվի աճ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն՝ անդրադառնալով անշարժ գույքի շուկային և գներին։

Նա նշել է, որ նախորդ տարվա ցուցանիշները դեռևս ամբողջական հաշվարկված  չեն, դրա համար էլ խուսափել է որևէ թիվ հնչեցնել։

«Որոշակի նվազում կա Երևանում, բայց մայրաքաղաքում ակտիվությունն անհամեմատ մեծ է»,- տեղեկացրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում