Ֆրանսիայում զգալի աճել են հրեաների դեմ հարձակումներն ու սպառնալիքները

Ֆրանսիայում զգալի աճել են հրեաների դեմ հարձակումներն ու սպառնալիքները

Ֆրանսիայում 2023 թվականին գրանցվել է ավելի քան 1,6 հազար հակասեմական ակտ, հայտնել են երկրի հրեական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչները։ Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ հրեաների դեմ միջադեպերի թվի աճը կապված է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության հարձակման հետ։

Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից հետո ընդամենը երեք ամսվա ընթացքում նույնքան հակասեմական գործողություններ են կատարվել, որքան վերջին երեք տարիներին միասին վերցրած։

2023 թվականին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը և Հրեական համայնքի պաշտպանության ծառայությունը գրանցել են 1676 հակահրեական գործողություն՝ 2022 թվականի 436-ի համմեատ, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Վիճակագրության համաձայն՝ հակասեմական միջադեպերի մոտ 58%-ը կապված է ֆիզիկական բռնության կամ հրեաների նկատմամբ սպառնալիքների ժեստերի հետ: Այս հանցագործությունների մոտ 20%-ը կատարվել է հասարակական վայրերում, 12,7%-ը՝ ֆրանսիական ուսումնական հաստատություններում։ Ֆրանսիայի հրեական կազմակերպությունների խորհուրդն ընդգծել է, որ հակասեմական գործողություններ են գրանցվել երկրի շրջանների 94%-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում