Ռաիսին և Էրդողանը քննարկել են 3+3 ձևաչափը
25/01/2024 17:40
Նմանատիպ
Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է Իրանի կառավարության կայքում։
Հայտարարությունում խոսվել է նաև կովկասյան տարածաշրջանի իրավիճակի, 3+3 ձևաչափի ու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին։
«Ընդգծվել է կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Երկու երկրները «3+3» երկխոսության մեխանիզմը գնահատել են որպես համապատասխան հարթակ՝ մասնակից երկրների միջև խորհրդատվությունների և կառուցողական համագործակցության համար», – ասվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում