Ռուսաստանը մի քանի անգամ մեծացրել է զենք-զինամթերքի արտադրությունը. Շոյգու

Ռուսաստանը մի քանի անգամ մեծացրել է զենք-զինամթերքի արտադրությունը. Շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանական արդյունաբերությունը մի քանի անգամ մեծացրել է զենքի և զինամթերքի արտադրությունը, ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով 2023 թվականին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման, ինչպես նաև ենթակառուցվածքների կառուցման արդյունքները։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մեզ հաջողվեց էապես մեծացնել հիմնական պահանջարկ ունեցող սպառազինության և զինամթերքի արտադրությունը, մասնավորապես, դրան նպաստել է արտադրական հզորությունների ընդլայնումն ու արդիականացումը, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության բարձրացումը»,- ասել է Շոյգուն։

Ըստ նրա՝ արտադրության աճը պահանջում էր մեծ թվով որակյալ մասնագետների ներգրավում, որոշ ձեռնարկություններ անցել են շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում