ԱՄՆ-ն ցանկանում է արհեստական ինտելեկտը ներդնել իր հետախուզության գործունեությունում

ԱՄՆ-ն ցանկանում է արհեստական ինտելեկտը ներդնել իր հետախուզության գործունեությունում

Ամերիկյան հետախուզությունը ցանկանում է սկսել արհեստական ինտելեկտի օգտագործումը, որպեսզի առավելություն ստանա ԱՄՆ հակառակորդների, այդ թվում՝ Չինաստանի նկատմամբ, սակայն տեխնոլոգիաները պետք է բավականաչափ հուսալի լինեն, որպեսզի չբացահայտեն ամերիկյան գաղտնի տվյալները: Այս մասին հաղորդում Է Bloomberg գործակալությունը:

«Ամերիկացի լրտեսները ցանկանում են արհեստական ինտելեկտը որպես գործիք օգտագործել Չինաստանի դեմ, եթե հնարավոր լինի վստահել տեխնոլոգիաներին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի ստորաբաժանումներից մեկը փորձում է ներգրավել համապատասխան ընկերությունների և քոլեջների, որպեսզի նրանք օգնեն հարմարվել արագ զարգացող ԱԻ տեխնոլոգիաներին, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա առավելություն ձեռք բերել Չինաստանի նման հակառակորդների հանդեպ:

«Հետախուզական համայնքը ցանկանում է օգուտ քաղել երկրի սահմաններից դուրս գտնվող մեծ լեզվական մոդելներից, բայց շատ անհայտներ կան: Վերջնական նպատակն է մոդելի հետ աշխատելու հնարավորություն ունենալ՝ վստահելով նրան», – մեջբերում Է գործակալությունը տվյալների մասնագետ Թիմ Մակքինոնի խոսքը, որը ղեկավարում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի նախագծերից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում