Իրանը կապ չունի ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ
Նմանատիպ
Իրանը կապ չունի կիրակի օրը ԱՄՆ Զինված ուժերի ռազմաբազայի վրա տեղի ունեցած հարձակման հետ, որի հետևանքով զոհվել են երեք ամերիկացի զինվորականներ և կան տասնյակ վիրավորներ: Այս մասին իրանական Irna գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության անանուն ներկայացուցիչը:
«Իրանը ոչ մի կապ չունի ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ», – գործակալությանը հայտնել է անանուն ներկայացուցիչը:
Գործակալության տվյալներով՝ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունն այդ հայտարարությունն արել է, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ու որոշ հանրապետականներ փորձել են «Էթ Թանֆ» բազայի վրա հարձակումը կապել Իրանի հետ:
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ երեք ամերիկացի զինծառայողներ զոհվել են, 34-ը՝ վիրավորվել անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման հետևանքով, որը կիրակի օրը իրականացվել էր Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա:
Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ հարձակման է ենթարկվել Սիրիայի կողմից Հորդանանի սահմանի մոտ տեղակայված ամերիկյան «Էթ Թանֆ» ռազմաբազան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում