Հուսիթները հայտարարել են Ադենի ծոցում ամերիկյան ռազմանավի վրա հարձակման մասին
29/01/2024 14:30
Նմանատիպ
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շիական շարժումը նոր հրթիռային հարձակում է ձեռնարկել Ադենի ծոցում ամերիկյան նավի վրա: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է հուսիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:
«Ի պատասխան մեր երկրի դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի՝ Բարձրյալի օգնությամբ Եմենի ռազմածովային ուժերը երեկ երեկոյան համապատասխան հրթիռ են արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի Lewis B. Puller նավի ուղղությամբ, երբ այն նավարկում էր Ադենի ծոցում», -նշել է նա:
Նրա խոսքով՝ այդ նավի առջև խնդիր էր դրված լոգիստիկ աջակցություն ցուցաբերել Եմենին հարվածներ հասցնող ամերիկյան ուժերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում