«Հեզբոլլահը» հայտարարել է 24 ժամվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի 13 դիրքերին հարվածներ հասցնելու մասին

«Հեզբոլլահը» հայտարարել է 24 ժամվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի 13 դիրքերին հարվածներ հասցնելու մասին

Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել իսրայելական բանակի 13 դիրքերին: Այս մասին հայտնել է Ռիա Նովստին։

Շարժումը հայտնել է, որ Իսրայելի սահմանային թիրախների մեծ մասը հրթիռակոծվել է։

Իրավիճակը հարավային Լիբանանում վատթարացավ այն բանից հետո, երբ Իսրայելը սկսեց ռազմական գործողություններ Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հեզբոլլահի» մարտիկները ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ սահմանի երկայնքով գտնվող շրջաններում։

Երկուշաբթի օրը՝ Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբն ասել է, որ Բեյրութը խնդրում է անուղղակի բանակցություններ վարել Իսրայելի հետ՝ վիճելի հարցերը լուծելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում