ԵՄ երկրները համաձայնել են Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորմանը

ԵՄ երկրները համաձայնել են Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորմանը

Եվրամիության անդամ երկրները երկուշաբթի օրը միաձայն համաձայնել են Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման ծրագրերին միլիարդավոր եվրոներ տրամադրել Եվրոպայում սառեցված Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների շահույթից։

Ըստ բելգիական աղբյուրի՝ ԵՄ 27 երկրի դեսպանները սկզբունքորեն համաձայնեցրել են այդ առաջին քայլը կյանքի կոչել։ Տեքստը դեռ ամբողջությամբ համաձայնեցված չէ և մշակման փուլում է։ Աղբյուրը նշում է, որ դա տեղի կունենա, որքան հնարավոր է, շուտ: Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի սառեցված գումարները փոխանցել ԵՄ բյուջե, այնուհետ տրամադրել դրանք Կիևին՝ առանց ժամկետների հստակեցման։

Ֆրանսիան և Գերմանիան արդեն իսկ վերապահումներ են հայտնել այս ծրագրի վերաբերյալ, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ դա կարող է խաթարել եվրոյի նկատմամբ վստահությունը։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ-ը, Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Կանադան 2022 թվականին սառեցրին Ռուսաստանի կենտրոնական բանկի՝ մոտ 300 միլիարդ դոլարի ակտիվներ: Դրանցից մոտ 200 միլիարդ դոլարը պահվում է Եվրոպայում, հիմնականում՝ բելգիական Euroclear քլիրինգային պալատում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում