Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվեց ամենամյա դարձած Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովը։ Համաժողովի նպատակն էր համախմբել ոլորտի փորձագետներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի տնտեսական մարտահրավերները, միտումներն ուտնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն գործոնները։

Համաժողովը կազմված էր երեք հիմնական թեմաներից՝ «Ամունդիի ներդրումայինտեսլականը 2024թ․-ի համար. մակրոտնտեսությունից մինչև շուկաներ», «Արհեստական բանականությունը և բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքները» և «Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա»։

Վերջին քննարկումը վերաբերում էր «Աշխարհաքաղաքականությանը Հարավային Կովկասում և դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա» թեմային։ Այստեղ հիմնական բանախոսներն էին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և  ֆրանսիացի գիտնական, աշխարհաքաղաքագետ, գրող, հրապարակախոս Ֆրեդերիկ Անսելը, իսկ քննարկումը վարում էր Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

Ֆրեդերիկ Անսելը սկսեց իր ելույթը խոսելով աշխարհաքաղաքականության մասին։ Նա նշեց, որ արդեն 30 տարի է զբաղվում է աշխարհաքաղաքականությամբ և կարող է նշել, որ այն շատ բարդ ոլորտ է։

«Աշխարհաքաղաքական ոլորտի ամենաէֆեկտիվ սահմանումը հետևյալն է. նախ և առաջ այն ուժերի բալանսն է։ Այն գոյություն ունի հինավուրց ժամանակներից և վերաբերում է տարբեր երկրներին ու տարբեր շրջաններին միշտ նույն էությամբ։ Աշխարհաքաղաքականությունում կարևոր է պետության սուվերենությունը։ Չկա աշխարհաքաղաքական վերլուծություն, եթե չենք վերլուծում պետության սուվերենությունը»,- նշեց Ֆրեդերիկ Անսելը։

Անդրադառնալով երկրների աշխարհագրական դիրքին՝ Ֆրեդերիկ Անսելը նշեց, որ շատ կարևոր է աշխարհագրական դիրքը։ «Եթե մենք հաշվի չառնենք աշխարհագրական դիրքը, ոչինչ մեզ մոտ չի ստացվի, և Կովկասի ու հատկապես Հայաստանի աշխարհագրական դիրքը ծայրաստիճան առանձնահատուկ է»։

Պատերազմներն ու աշխարհաքաղաքական վերադասավորումներն ազդում են ամեն ինչ վրա: Ինչպե՞ս են դրանք ազդում Հայաստանի տնտեսության վրա, հատկապես, երբ ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսք արձանագրվեց՝ ռուս-ուկրաինական հակամարտության շրջանում: Նրանց այցով պայմանավորված տնտեսական ակտիվույթունը երկարաժամկետ բնույթ կկրի, թե մեկանգամյա ազդեցություն, պարզաբանում է ՀՀ ԿԲ նաախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք չենք կարող դա կանխատեսել, բայց պետք է մտածենք: Ակնհայտորեն տեսնում ենք, որ Հայաստանում կան ոլորտներ, որոնք դրական ազդեցություն են կրում միջազգային այցելություններից, մասնավորապես, ՏՏ ոլորտից: Հայաստանյան ՏՏ ոլորտի արտադրողականությունը բարելավվել է, ընդ որում՝ ոչ միայն կարժամկետ հատվածում: Դակնպաստի Հայաստանի տնտեսական  աճին: Ինչ կլինի, եթե նրանք հեռանան Հայաստանից: Մենք պետք է այդ սցենարներին պատրաստ լինենք, ունենանք պատրաստի գործիքակազմ, որը կկիրառենք այդ ժամանակ»:

Ֆրեդերկ Անսելը, անդրադառնալով Ռուսաստանի հետ Հայաստանի հետագա հարաբերություններին և Հայաստանի դաշնակիցներին ու դաշնակիցներ ընտրելու փորձին, նշեց, որ Հայաստանի նման թույլ և խոցելի երկրի համար շատ բարդ է ընտրել դաշնակից։ «Բայց այսօր հաշվի առնելով այն ցավալի փորձը, որն ունեցել է Հայաստանը վերջին ամիսների ընթացքում, կարծում եմ, որ ներկայիս իշխանությունները իրավացի են, որ ցանկանում են դաշնակցին փոխել»,-նշել է Անսելը։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը՝ Ֆրեդերիկ Անսելը նշեց, որ պետք է ընդունել այդ սահմանի բացումը, բայց կարևորը սրտում և մտքում պահել, թե ի՞նչն է Հայաստանի համար արդար պատմական և աշխարհագրական առումով։ «Խաղը չի ավարտվում, ժամանակները բավականին երկար են։ Մեկ ճակատամարտ կորցնելով կարող եք հետագայում պատերազմ հաղթել»,-եզրափակեց Ֆրեդերիկ Անսելը։

ՀՀ ԿԲ նախագահը, պատասխանելով այն հարցին, որ ոմանք մտավախություն ունեն, որ եթե սահմանը բացվի Թուրքիան  տնտեսական և ֆինանսական ներխուժում կիրականացնի, ՄարտինԳալստյանը նշեց.

«Պատմության մեջ մեկ դեպք չգիտեմ անգամ, որ վախեցած լինելը օգնած լինի։ Մենք պետք է իրատեսորեն նայենք հնարավորություններին։ Եթե Թուրքիան ուզում է բացել սահմանը Հայաստանի հետ, ի՞նչ պիտի մենք անենք։ Մենք պետք է պատրաստ լինենք։ Ամենակարևորը, մենք պետք է մեծացնենք կարողությունը Հայաստանի ներսում մշակելու և իրագործելու խելացի քաղաքականություն։ Վախենալը լրիվ անօգուտ բան է։ Իսկ բաց հարաբերություններ հարևանների հետ ունենալը դրական երևույթ է»։

Եզրափակելով վերջին քննարկումը՝ Գալստյանը նշեց. «Ամենակարևորը գաղափարներ գեներացնելն է։ Պետք է գեներացնենք գաղափարներ, բերենք լավագույն մասնագետներին,հարստացնենք գիտելիքներով ինքներս մեզ և հնարավորինս մուրացկանի մշակույթից հեռանանք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում