Ուկրաինային խնդիրներ են սպասում արկերի պակասի պատճառով. ԵՄ
Նմանատիպ
Գերմանիայի, Դանիայի, Չեխիայի, Էստոնիայի և Նիդեռլանդների առաջնորդները խոստովանել են, որ Ուկրաինային լուրջ խնդիրներ են սպասվում զինամթերքի պակասի պատճառով, իսկ մոտ ժամանակներս հակամարտության ավարտի նշաններ չկան։ Նրանք կոչ են արել եվրոպական երկրներին կրկնապատկել Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու ջանքերը, իսկ գործընկեր երկրներին՝ միանալ նախաձեռնությունների համատեղ ֆինանսավորմանը: Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Ոչ մի նշան չկա, որ պատերազմը կավարտվի շուտով, լուրջ խնդիրներ են սպասվում։ Ուկրաինան բավարար հրետանային զինամթերք չունի, իսկ ռազմական աջակցության ստանձնած պարտավորությունները հնարավոր է չհամապատասխանեն Ուկրաինայի կարիքներին», – համատեղ նամակում գրել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Դանիայի, Չեխիայի, Էստոնիայի և Նիդեռլանդների վարչապետներ Մետտե Ֆրեդերիկսենը, Պետր Ֆիալան, Կայա Կալասը եւ Մարկ Ռյուտեն:
Եվրոպացի առաջնորդները «դաժան ճշմարտություն» են անվանել այն, որ իրենք չեն կարողացել հասնել մինչև 2024 թվականի մարտի վերջ Ուկրաինային մեկ միլիոն հրետանային արկ մատակարարելու՝ 2023 թվականի սկզբին դրված նպատակին։ Ընդ որում, նրանք խոստովանել են, որ «եթե ուկրաինացի զինվորները ցանկանում են շարունակել պայքարը, զինամթերքի պահանջարկը հսկայական է»,-փոխանցում է պարբերականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում