Նիդեռլանդները, Գերմանիան և Լեհաստանը հայտարարել են ռազմական միջանցք ստեղծելու մասին
Նմանատիպ
Նիդեռլանդները, Գերմանիան ու Լեհաստանը զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար միջանցք ստեղծելու մասին հռչակագիր են ստորագրել: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին իր սոցկայքում հայտնել Է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը:
«Մեզ անհրաժեշտ է «ռազմական Շենգեն», որպեսզի ավելի արագ և արդյունավետ տեղափոխենք ռազմական անձնակազմն ու տեխնիկան։ Դա ավելի ուժեղ կդարձնի Եվրոպան։ Լեհաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները ռազմական միջանցք ստեղծելու մասին հռչակագիր են ստորագրել»,-ասվում է հրապարակման մեջ:
«Ռազմական Շենգեն» ստեղծելու գաղափարով հանդես են եկել նաև Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին գլխավոր հրամանատար Բեն Հոջեսը և ՆԱՏՕ-ի թիկունքային ապահովման և լոգիստիկայի միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում