Ֆրանսիացի ֆերմերները նոր արշավ են սկսել դեպի Փարիզ
Նմանատիպ
Ֆրանսիացի ֆերմերները, որոնք արդեն տևական ժամանակ է, ինչ բողոքի ցույցեր են իրականացնում, մոտենում են Փարիզին և խոշորագույն Ռանժիս մեծածախ շուկային՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի «պաշարումը» շարունակելու համար։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:
«Տրակտորները մոտենում են մայրաքաղաքին։ Ցույցերի սկսվելուց գրեթե երկու շաբաթ անց զայրացած ֆերմերները Փարիզից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են: Ազգային ժողովում Ֆրանսիայի նոր վարչապետ Գաբրիել Աթալի ելույթը որևէ արձագանք չի գտել, Փարիզի տարածաշրջանում և ամբողջ երկրում մի շարք ավտոմայրուղիներ նախկինի պես փակ են»,-նշել է հեռուստաալիքը։
Նախօրեին Աթալը ելույթ է ունեցել խորհրդարանում՝ ֆերմերների պահանջների վերաբերյալ որևէ կոնկրետ լուծում չառաջարկելով։ Նա հայտարարել է, որ կա և պետք է լինի ֆրանսիական գյուղատնտեսական բացառություն, բայց չի մանրամասնել, թե դա ինչ է նշանակում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բողոքի ցույցերը տեղի են ունենում երկրի 40-50 կետերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում