Լավրովը հայտարարել Է Մերձավոր Արևելքում առավել մասշտաբային սպառնալիքի մասին
Նմանատիպ
Մերձավոր Արևելքում պաղեստինա-իսրայելական հակամարտության շարունակվող սրման պայմաններում ավելի մասշտաբային ապակայունացման վտանգներն իրական են: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը հիշեցրել է, որ պաղեստինա-իսրայելական ճգնաժամի սրմանը հանգեցրին ԱՄՆ-ի փորձերը ՝ մոնոպոլիզացնել միջնորդական ջանքերը մերձավորարևելյան կարգավորման գործում: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իսրայելի կողմից անտեսվում է պաղեստինյան պետության ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կատարումը, թեև հենց գործունակ պաղեստինյան պետության ի հայտ գալն է «Մերձավոր Արևելքի երկարաժամկետ կայունացման բանալին»:
«Այն իրավիճակը, որը մենք այսօր տեսնում ենք այս տարածաշրջանում, կարող է հանգեցնել ավելի մասշտաբային աղետալի հետևանքների», – ասել Է Լավրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում