SOCAR-ը մտադիր է մասնակցել Կուբանի նավթավերամշակման գործարանի կառուցմանը

SOCAR ընկերությունը բանակցություններ է տանում, որպեսզի մասնակցի Նովռոսիյսկի տարածքում գտնվող Կուբանի նավթավերամշակման գործարանի կառուցմանը : Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը:

 «Այո՛, հետաքրքված ենք: Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սիչինը, վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ, բանակցություններ էր վարում Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ, սակայն արդյունքների մասին տվյալներ չունեմ»,-նշել է նախարարը:

Իտար տասսի տվյալներով, մերձկասպյան պետությունների համաժողովի ժամանակ քննարկվել է Կուբանի նավթավերամշակման գործարանում ադրբեջանական մասնակցության հարցը, որը հնարավորություն կտա նաև այնտեղ օգտագործել ադրբեջանական նավթը և ռուս թրեյդերների միջոցով նավթամթերքը վաճառել:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ռոսնեֆտի ղեկավարը մեկնել էր Ադրբեջան, որի արդյունքների կապակցությամբ ընկերություննը հաղորդագրություն էր տարածել, որի մեջ նշվում էր, որ Ռոսնեֆտն ու  SOCAR-ը համագործակցությունը խորացնելու միտումներ ունեն: Մասնավորապես, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի տարածքում համատեղ նավթային ծրագրերի իրականացման խնդիրները:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում