Զախարովան Արևմուտքին կոչ է արել ՌԴ-ին չվերագրել ՆԱՏՕ-ի հետ պատերազմի մասին երևակայությունները

Զախարովան Արևմուտքին կոչ է արել ՌԴ-ին չվերագրել ՆԱՏՕ-ի հետ պատերազմի մասին երևակայությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արևմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել Ռուսաստանին չվերագրել ՆԱՏՕ-ի հետ հնարավոր բախման մասին «անառողջ երևակայությունները» և նման հայտարարություններ անելիս նշել, որ դա իրենց տեսակետն է: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Եվրոպացիներին վախեցնում են, ինչպես իրենք են ձևակերպում, Հին աշխարհի երկրների զգալի տարածքի «ռուսական օկուպացիայով»։ Ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, ԵՄ-ում Վաշինգտոնի ազդեցության տակ գտնվող քաղաքական և հասարակական գործիչները վերջին մի քանի շաբաթներին ակտիվորեն սկսել են խոսել հենց այդ թեմայի շուրջ և արտահայտվել կամ մեր երկրի հետ պատերազմի, կամ ինչ-որ հակամարտության, լարվածության հերթական փուլ նախապատրաստելու անհրաժեշտության մասին», – նշել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

«Եվս մեկ անգամ ցանկանում ենք կոչ անել հավաքական Արևմուտքի երկրներին, առաջին հերթին՝ Եվրամիության երկրներին, եթե դուք միակողմանի կամ ՆԱՏՕ-ի միջոցառումների ընթացքում խոսում եք նման բաների մասին, ապա բարի եղեք ասել, որ դա ձեր տեսակետն է և ձեր մտադրությունը: Բայց ոչ մի կերպ մեզ մի պարտադրեք այդ գաղափարախոսությունը։ Ձեր անառողջ երևակայությունները մի վերագրեք մեր երկրին», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա գնահատմամբ՝ նման հայտարարություններն անհրաժեշտ են միայն նրա համար, որպեսզի հիմնավորեն Եվրոպական բյուջեներից Կիևին օգնելու համար գումարի դուրսբերումը։

«Խոսքն այն մասին է, որ հարկավոր է քերել, քամել ևս վերջին կոպեկները՝ Կիևի օգնելու համար, քանի որ Վաշինգտոնը հայտարարել է, որ այժմ նա չի կարող դրանով զբաղվել, իսկ ահա ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է դա անպայման անեն», – շեշտել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում