ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենում հուսիթների թիրախներին
01/02/2024 13:30
Նմանատիպ
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում ապստամբ հուսիների «Անսար Ալլահ» շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է հուսիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հարձակման է ենթարկվել Հոդեյդա նավահանգստային քաղաքի Ալ-Ջաբբան շրջանը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին։
Հուսիթները հունվարի 31-ին հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Սաադա քաղաքի՝ համանուն նահանգի վարչական կենտրոնին։ Համաձայն ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հայտարարության՝ զինվորականները հուսիթների կողմից վերահսկվող տարածքում հարվածել են «երկիր-օդ» տեսակի հրթիռին, որը «անմիջական վտանգ էր ներկայացնում ամերիկյան ինքնաթիռների համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում