Ստոլտենբերգն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
01/02/2024 14:30
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նրա թեկնածությունն առաջադրել է Լիբերալ կուսակցության փոխնախագահ, Նորվեգիայի մշակույթի նախկին նախարար Աբիդ Ռաջան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ ոք ավելին չի արել խաղաղության և ժողովրդավարության համար Եվրոպայում և աշխարհում, քան Ենս Ստոլտենբերգը», – ասել է նա:
Նոբելյան մրցանակը շնորհվում է «այն մարդուն, ով հասել է մեծագույն հաջողությունների կամ ավելին, քան մյուսները՝ ժողովուրդներին միավորելու և ակտիվ բանակների թիվը կրճատելու, ինչպես նաև խաղաղության կոնգրեսներ անցկացնելու և նրանց վրա ուշադրություն գրավելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում