Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկի վրա. Մեդվեդև
03/02/2024 11:30
Նմանատիպ
Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկի վրա, և դա հասկանում են Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ։ Այս մասին «Վկոնտակտե»-ի իր էջում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք պատրաստվում հարձակվել այս դաշինքի որևէ երկրի վրա: Արևմուտքի բոլոր ողջամիտ մարդիկ դա հասկանում են:
Բայց եթե նրանք չափազանց կոշտ խաղան և ոտնահարեն մեր երկրի ամբողջականությունը, անմիջապես կստանան համարժեք պատասխան»,- գրել է Մեդվեդևը: Նրա խոսքով, «դա կնշանակի միայն մեկ բան՝ մեծ պատերազմ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում