Պուտինի Թուրքիա կատարելիք այցի օրակարգում երկկողմ հարաբերություններ են ու Ուկրաինայի հարցը. Պեսկով

Պուտինի Թուրքիա կատարելիք այցի օրակարգում երկկողմ հարաբերություններ են ու Ուկրաինայի հարցը. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝  նաև Ուկրաինաի հարցը: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Պուտինի և Էրդողանի յուրաքանչյուր հանդիպում օրակարգի տեսանկյունից շատ հագեցած է: «Օրակարգում առաջին հերթին ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են և մեր առևտրատնտեսական համագործակցությունը»,-նշել Է Կրեմլի խոսնակը:

«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որն այս առումով բավական սկզբունքային և ինքնուրույն դիրքորոշում է որդեգրել և շարունակում է մեզ հետ առևտրատնտեսական համագործակցություն կառուցել», – ընդգծել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը  նշել է, որ առաջիկայում  կհայտարարի ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում