Բլինկենը սկսում է նոր մերձավորարևելյան շրջագայություն
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը կիրակի օրը՝ փետրվարի 4-ին, կսկսի նոր շրջագայությունը Մերձավոր Արևելք՝ ներառյալ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Կատար, Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ։ Այս մասին հաոյտնել է Մեթյու Միլլերը։
Միլլերը բացատրել է, որ Բլինկենի այցը Մերձավոր Արևելք «նրա հինգերորդ այցն է տարածաշրջան՝ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո» և կտևի մինչև փետրվարի 8-ը։
Պետքարտուղարը «կշարունակի իր դիվանագիտական ջանքերը՝ համաձայնության հասնելու համար, որը երաշխավորում է մնացած պատանդների ազատ արձակումը և ներառում է մարդասիրական զինադադար, որը թույլ է տալիս կայուն և ընդլայնված մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի խաղաղ բնակիչներին», – ասել է Միլլերը:
Բլինկենը նաև «կշարունակի աշխատել՝ կանխելու հակամարտության սրումը և վերահաստատելով, որ Միացյալ Նահանգները համապատասխան միջոցներ կձեռնարկի պաշտպանելու իր անձնակազմը և Կարմիր ծովում նավարկության ազատության իրավունքը», – հավելել է Միլլերը:
«Բլինկենը նախատեսում է նորից քննարկել գործընկերների հետ, թե ինչպես ստեղծել ավելի ինտեգրված և խաղաղ տարածաշրջան, որը կներառի կայուն անվտանգություն ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցիների համար», – մեջբերում է Al-Sharq Al-Awsat-ը ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի խոսքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում