Վաշինգտոնը հրահրում է Կիևին շարունակել հակամարտությունը. Պեսկովը
Նմանատիպ
ԱՄՆ-ը շարունակում է սադրել Կիևի ռեժիմին՝ շարունակելու հակամարտությունը, սակայն դա չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի և արդյունքի վրա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է անակնկալներին, այո, Միացյալ Նահանգները, լինելով այս հակամարտության անմիջական մասնակիցը, պահպանելով և մեծացնելով իր անմիջական ներգրավվածության աստիճանը այս հակամարտությունում, շարունակում է սադրել Կիևի ռեժիմին պատերազմը շարունակելու համար, և դա ոչ մի կերպ չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա»,- ասել է Պեսկովը։
«Ամերիկացիներն ավելի ցավոտ են դարձնում իրավիճակը ուկրաինացիների համար: Ամերիկացիները ապահովում են, որ ավելի շատ ուկրաինացիներ մահանան: Եվ նրանք պետք է հասկանան դա», – ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում