Թուրքիան ցանկանում է Պուտինի այցի ընթացքում քննարկել գազի, ատոմակայանի և Սիրիայի հարցը
05/02/2024 14:00
Նմանատիպ
Թուրքիան ակնկալում է քննարկել գազի հարցը, Աքքույու ատոմակայանի նախագիծը, Սիրիան և իրավիճակը Գազայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկիր ծրագրված այցի ընթացքում։ Այս մասին ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Գազի հարցը և էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կլինի առաջնագծում: Իհարկե, Աքքույու ատոմակայանի կառուցումը երկկողմանի մեծ նախագիծ է», – ասել է Ֆիդանը թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ թեմաների թվում, որոնք մտադիր են քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները, սիրիական խնդիրն է։ «Այդ թեման միշտ մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողանի) օրակարգում է։ Իհարկե, Գազայում տիրող իրավիճակը նույնպես կքննարկվի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում