Իսրայելի ձախողման ֆոնին պատերազմի վերսկսումը խնդրահարույց է. ԱՄՆ
Նմանատիպ
Միացյալ Նահանգները Կատարի և Եգիպտոսի վստահված անձանց միջոցով փորձում է համոզել ՀԱՄԱՍ-ին, որ Իսրայելի համար դժվար կլինի երկար դադարից հետո վերսկսել մարտերը Գազայում, գրում է իսրայելական Haaretz թերթը՝ վկայակոչելով իսրայելցի վերլուծաբան և քաղաքագետ Ազմի Բիշարային։
Բիշարան ասել է, որ Կատարի առաջարկը պահանջում է չորս ամիս դադար, սակայն չի երաշխավորում, որ դադարը կհանգեցնի մշտական հրադադարի: Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը կպատասխանի առաջարկին բազմաթիվ կետերով, այլ ոչ միայն «այո կամ ոչ»: Ակնկալվում էր, որ խումբը Փարիզում կազմված առաջարկի վերաբերյալ իր որոշումը կհայտարարի արդեն կիրակի՝ փետրվարի 4-ին, սակայն այժմ պարզ է դարձել, որ դա տեղի կունենա ավելի ուշ։
Քաղաքագետը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնահերթությունը մարդասիրական օգնությունն է և վիրավոր զինյալների բուժումը, և միայն դրանից հետո Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, գրում է Haaretz-ը։ Մինչդեռ, ինչպես ասել է ԱՄՆ CENTCOM-ի նախկին հրամանատար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին, Իսրայելի հաջողությունները Գազայում մինչ օրս իր նպատակներին հասնելու հարցում «շատ սահմանափակ են»:
«Նրանք իրենց առջև նպատակ դրեցին վերացնել ՀԱՄԱՍ-ի քաղաքական էշելոնը և ռազմական ղեկավարությունը, երբ նրանք մտան այդ հատվածը: Մինչ օրս նրանց ոչ մեկը չի հաջողվել»,- ասել է Մակքենզին CBS-ի «Face the Nation» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գեներալը նաև հստակեցրել է, որ Իսրայելը կարծես թե չունի հստակ տեսլական Գազայում գործողության վերջնական նպատակի մասին, «երբ այս ամենն ավարտվի»։ Նա նաև անվանել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան «բոլոր արդյունքներից ամենաքիչ ցանկալին», – նշում է Haaretz-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում